Ընթերցողի կարծիք․ Իմ հանճարը  քո հանճարին վնաս չէ

Ընթերցողի կարծիք․ Իմ հանճարը քո հանճարին վնաս չէ

09/11/2020 - 18:55

Անգլիական ակումբային  ֆուտբոլը մեր աչքի առաջ կերպարանափոխվում է․ ավելի ու ավելի շատ ակումբներ են ձգտում խաղալ կոմբինացիոն, ակնահաճո ֆուտբոլ։ Միանշանակ, այս փոփոխությունների հետևանք են երկու հանճարների մուտքը ԱՊԼ։ Խոսքը, իհարկե, Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի մասին է։

Ամեն անգամ, երբ հանդիպում են Յուրգենի ու Պեպի թիմերը, ֆուտբոլի էսթետները սպասում են ինչ-որ յուրահատուկ, առեղծվածային նորարարության, ինչպես նույն, համեղ կերակուր համտեսելուց առաջ խոհարարի խորհրդավոր ժպիտի մեջ ցանկանում ես կռահել, որ այս անգամ լրիվ այլ, մյուս անգամներից տարբերվող համ է լինելու․․․

Եթե նախկինում «Լիվերպուլի» ու «Սիթիի» կամ ավելի հստակ կլինի ասել՝ Կլոպի ու Գվարդիոլայի թիմերի խաղերի ճակատագիրը որոշվում էր  կիսպաշտպանությունում, ապա երեկվա խաղում լրիվ այլ էր․ երկու թիմերը մերթընդներթ անցնում էին 4-2-4-ի, ինչի հետևանքով շատ կարևոր էր դառնում կիսապաշտպանության ու հարձակման գծի ներդաշնակ լինելը։ 

Այս տակտիկական սխեմայում ավելի հետաքրքիր գաղափար էր առաջարկել գերմանացի մարզիչը․ ի հօգուտ այս սխեմայի ընտրություն կատարելը Յուրգեն Կլոպին դրդեց ոչ միայն Դիեգու Ժոտայի լավ մարզավիճակը,  այլև Ֆաբինյոյի բացակայությունը։


«Լիվերպուլը» մեկնարկեց 4-2-3-1-ով, որը վերափոխվում էր 4-2-4, կամ 4-4-2-ի՝ կախված, թե ինչպես էր սկսում գրոհը «Սիթին»։ 

Եթե Գվարդիոլայի թիմը գրոհը սկսում էր կենտրոնական պաշտպաններով, «Լիվերպուլը» դիմում էր պրեսինգի 4-4-2-ով, այդպես Ֆիրմինոն ու Սալահը չէին թողնում Դիաշին կամ Լապորտին հանգիստ խաղարկել գնդակը՝ թիկունքում պահելով դեպի Գյունդողան ու Ռոդրի հավանական փոխանցումները,

իսկ Մանեն և Ժոտան բավակնին ագրեսիվ դիրք էին զբաղեցնում ամեն պահի պատրաստ լինելով վերածել սխեման 4-2-4-ի․ այս վերափոխումը այն դեպքում էր տեղի ունենում, երբ «Մանչեսթեր Սիթին» գրոհը տեղափոխում էր եզր․

«Լիվերպուլի» այս դասավորությունը զրկում էր Գվարդիոլայի թիմի՝ խաղադաշտի լայնույթը օգտագործելու հնարավորությունից, այսինքն որքան էլ «Մանչեսթերի» եզրայինները լայն դիրքավորվեին, որպեսզի ձգեին մերսիսայդցիների դասավորությունը՝ կոմպակտությունը խախտելու նպատակով, դա նրանց չէր հաջողվում հենց այս ներդաշնակ վերափոխման հետևանքով։ Սա այն դեպքն է, երբ խորհուրդ չի տրվում կրկնել տանը, այնսինքն, եթե մեկ այլ թիմ փորձի այսպես խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ՝ կրկնօրինակելով «Լիվերպուլին», կարող է շատ խիստ պատժվել, քանի որ ինչպես նշել էի՝ շատ կարևոր է ներդաշնակությունը (դե որակի մասին չեմ էլ խոսում)։  

Բացի դրանից, այս դասավորությոնը թույլ էր տալիս հրաժարվել Դե Բրույնեի անմիջական հսկողությունից․ Վեյնալդումը և Հենդերսոնը փոխնիոփոխ այնպես էին դիրքավորվում կենտրոնում, որպեսզի ոչ թե հենց հսկեին Դե Բրույնեին, այլ հսկեին դեպի Դե Բրույնե գնացող փոխանցումները։

Բայց նման գաղափարի կիրառումը «Մանչեսթեր Սիթիի» պես թիմի դեմ, որը շատ արագ է գնդակը տեղաշարժում ու այն էլ հենց Դե Բրույնեի հսկողության համար, ով հոյակապ է կարդում խաղը ու գնտում է ազատ գոտիներ հղի ձախողումներով, դրա համար էլ այս տակտիկական քայլը աշխատեց ի հօգուտ «Լիվերպուլի» ընդամենը 15 րոպե։ Եկեք հենց «Սիթիի» գոլի օրինակի վրա տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ․

․․․Գնդակը հասնում է Վոլքերին, այդ ընթացքում Վեյնալդումը վազում է դեպի անգլաիցի պաշտպանը և կրկին ցանկանում է փակել դեպի բելգիացին հնարավոր փոխանցումը,

բայց Դե Բրույնեն Դե Բրույնե չէր լինի, եթե չկարդար այս ամենը։ Բելգիացին ընդամենը եկու քայլ հետ է քաշվում, ու ստանալով Վոլքերից փոխանցումը «Լիվերպուլի» կիսապաշտպանության ու պաշտպանության գծերի արանքում, գնդակը փոխանցում է Ժեզուսին, ով էլ դառնում է գեղեցիկ գոլի հեղինակ։

Նման օրինակները շատ են եղել, ինչպես նաև 11 մետրանոցը, որը եղավ նորից Դե Բրունեյի խելացի տեղաշարժի հետևանքով,

երբ վերջինիս փոխանցումից հետո Գոմեսը տուգանային հրապարակում ձեռքով խաղաց։

Ցավոք, բելգիացին այն ահավոր վատ իրացրեց, ինչը վճռորոշ ազդեցություն ունեցավ խաղի ելքոի վրա։ Ըստ OPTA-ի, այդքան վատ 11 մետրանոց (նկատի ունի հարվածի շեղությունը), վերջին անգամ ԱՊԼ-ում իրացրել էին 2018-ի հոկտեմբերին։

Սա միակ բացահայտ խնդիրն էր լիվերպուլյան տակտիկական սխեմայի։

Սրանից կարելի է մի քանի ենթադրություններ անել, օրինակ այն, որ «Սիթին» ավելի ու ավելի է կախման մեջ ընկում մի ֆուտբոլիստից, կամ, որ չնայած Վան Դեյկի ու Ֆաբինյոյի բացակայությանը Կլոպպի թիմը լավ պատրաստվել էր այս խաղին, ու միայն Դե Բրույնեն էր խնդիրներ առաջացնում։

Ընդհանուր առմամբ, տվյալ հանդիպումը ցույց տվեց, որ այս մրցաշրջանը չի ունենալու ռեկորդային կամ ռեկորդին մոտ հավաքած միավորներով  չեմպիոն։ Քանի որ չի եղել նորմալ նախապատրաստական փուլ, լինելու են ու կան բազմաթիվ վնասվածքներ, հատկապես՝ մկանային։

Բացի այդ, չմոռանանք դատարկ մարզադաշտերը․ հաճախ մոռանում ենք, որ հենց լեփ-լեցուն տրիբուաներն են մղում ֆուտբոլիստների քաջագործության, մղում առաջ։ 

Հեղինակ՝ Կարեն Պողոսյան

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023