Ըմբշամարտի ԱԱ. Սարգսյանը եզրափակիչում պարտվեց Սարավիին
Ըմբշամարտի ԱԱ. Սարգսյանը եզրափակիչում պարտվեց Սարավիին
20/09/2025 - 21:44

Զագրեբում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանը (97կգ) դարձավ փոխչեմպիոն` նվաճելով արծաթե մեդալ։

Հայ ըմբիշը եզրափակիչում մրցեց Օլիմպիական գործող չեմպիոն, իրանցի Մոհամահդհադի Սարավիի դեմ` պարտվելով 1:3 հաշվով։

27-ամյա Սարգսյանն աշխարհի առաջնություններում նվաճեց երկրորդ մեդալը։ Նա 2021թ. դարձել էր բրոնզե մեդալակիր։

Սարավին էլ դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նա իր առաջին ոսկե մեդալը նվաճել էր նույն 2021թ. առաջնությանը։

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում լեգենդար Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում տուշեով ցավալի պարտություն կրեց։ Նրան հաղթած մրցակիցը հետագայում պարտվեց կիսաեզրափակիչում, ինչից հետո Ալեքսանյանը զրկվեց նաև բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավարությունից։

Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Ալեքսանյանը պարտվել էր հենց Սարավիին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025