Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր 🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրաչյա Պողոսյանը (60կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
26-ամյա ըմբիշը մեդալային գոտեմարտում 1:1 հաշվով հաղթեց Սերբիան ներկայայցնող ռուս Գեորգի Տիբիլովին։ Հաղթանակը Պողոսյանին շնորհվեց միավորն առաջինը վաստակելու շնորհիվ։
Պողոսյանը կարիերայի առաջին մեդալը նվաճեց մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Նա 63կգ քաշային կարգում 2023թ. դարձել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am