Ըմբշամարտի ԱԱ. Հարությունյանը` քառակի բրոնզե մեդալակիր 🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
Մեդալային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը 7:4 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռամոն Բրավո Յանգին։
25-ամյա Հարությունյանը չորրորդ անգամ է աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալ նվաճում։ Նա պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր նաև 2021, 2022 և 2023 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am