Ըմբշամարտի ԱԱ. Գոռ Խաչատրյանը հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը (72կգ) հաղթել է առաջին սփոփիչ գոտոմարտում։
19-ամյա ըմբիշը մրցել է ամերիկացի Ալեխանդրո Սանչոյի դեմ` առավելության հասնելով 6:1 հաշվով։
Խաչատրյանը ևս մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։ Նրա մրցակիցը կլինի իրանցի Սեյեդ Սոհրաբին, որին հաղթելու դեպքում հնարավորություն կստանա Մերեյ Մաուլիտկանովի (Ղազախստան) դեմ գոտեմարտել բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարն սկսել էր սեպտեմբերի 19-ին։ Նա 1/16 եզրափակիչում 8:0 հաշվով ջախջախել էր հոնդուրասցի Լուիս Բարիոսին, սակայն հաջորդ գոտեմարտում 0:5 հաշվով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող եգիպտոսցի Իբրահիմ Ղանեմին։
Հետագայում 2023թ. չեմպիոն, 2024թ. փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե մեդալակիր Ղանեմը հասավ եզրափակիչ` հնարավորություն տալով Խաչատրյանին մնալ մեդալային պայքարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Խաչատրյան, Ըմբշամարտի ԱԱ