Ըմբշամարտի ԱԱ. Գալստյանը ֆանտաստիկ comeback-ով նվաճեց բրոնզե մեդալը
Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) բրոնզե մեդալ նվաճեց։
Մեդալային գոտեմարտում Գալստյանը 15:5 հաշվով ջախջախեց ղրղզ Ռազակ Բեյշեկեևին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։
Առաջին մրցափուլից հետո Գալստյանը պարտվում էր 0:5 հաշվով, սակայն երկրորդում սկսեց մեկը մյուսի հետևից միավորներ վաստակել` ֆանտաստիկ comeback անելով։
Սլավիկ Գալստյանը երկրորդ անգամ է դառնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա 2019թ. Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում 63կգ քաշայինների պայքարում նույնպես կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Գալստյանը երեք անգամ բրոնզե մեդալ էլ նվաճել է Եվրոպայի առաջնություններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտի ԱԱ, Սլավիկ Գալստյան