Ըմբշամարտի ԱԱ. Ասլանյանը պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63կգ) չկարողացավ դուրս գալ 1/4 եզրափակիչ։
Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ասլանյանը 1/8 եզրափակիչում 3:7 հաշվով պարտվեց ռուս Սերգեյ Յեմելինին։
Նշենք, որ Յեմելինը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր։
30-ամյա ըմբիշի եզրափակիչ դուրս գալու դեպքում Ասլանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտի ԱԱ, Կարեն Ասլանյան