Ըմբշամարտի ԱԱ. Անդրեասյանը տպավորիչ comeback արեց ադրբեջանցու դեմ գոտեմարտում 🎥
Եվրոպայի 2024թ. չեմպիոն Արման Անդրեասյանը դուրս է եկել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում 25-ամյա ըմբիշը 8:6 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել ադրբեջանցի Կենան Հայբատովի նկտամամբ։
Գոտեմարտի ընթացքում Անդրեասյանը պարտվում էր նախ 0:2, ապա` 3:6, սակայն կարողացավ մրցակցին երկու պարտերից հանելու շնորհիվ 1-ական միավոր վաստակել, իսկ վճռորշ ու հաղթական միավորը նա ստացավ գոտեմարտի ավարտից 21 վայրկյան առաջ։
Կիսաեզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի Յասինոսուկե Աոյագին (Ճապոնիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am