Ըմբշամարտի ԱԱ. Անդրեասյանը մեկնարկեց թրիլերային հաղթանակով 🎥
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն ու արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանը (70կգ) թրիլերային պայքարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
Անդրեասյանը 1/16 եզրափակիչում 5:5 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Վիկտոր Ռասադինին։ Վճորոշ ու հաղթական 2 միավորը հայ ըմբիշը վաստակել է գոտոմարատի ավարտից 2 վայրկյան առաջ։
Անդրեասյանի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Վիկտոր Վայնովիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am