Էրլինգ Հալանդը Ման. Սիթիի կազմում առաջին գոլը խփեց պաշտոնական խաղերում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցում է «Վեսթ Հեմի» դեմ։
«Քաղաքաբնակների» կազմից 36-րդ րոպեին աչքի ընկավ Էրլինգ Հալանդը` բացելով հանդիպման հաշիվը։
Նշենք, որ նորվեգացի հարձակվողը մանկունյական ակումբի կազմում առաջին գոլը խփեց պաշտոնական խաղերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Վեսթ Հեմ