Էրիկ Վարդանյանը երկար ժամանակով կբացակայի
«Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ենթարկվել է ծնկի վիրահատության և տևական ժամանակով զրկված կլինի խաղալու հնարավորությունից։ Այս մասին Sport24-ի հետ զրույցում հայտնել է խաղացողի գործակալ Դմիտրի Սելյուկը․
«Էրիկին ծնկի հետ խնդիրները մշտապես անհանգստացրել են: Երբ ես զբաղվում էի տրանսֆերի հարցով նրան հետազոտել է լավագույն բժիշկ Կուգատը: Նա ասել է, որ եթե Վարդանյանը ցանկանում է ֆուտբոլ խաղալ առանց ցավի, պետք է վիրահատվի: Այսօր նա վիրահատության է ենթարկվել: Բժիշկը նախնական ասել է, որ ապաքինումը կտևի 3-ից 6 ամիս»,- նշել է Սելյուկը։
Հիշեցնենք, որ Էրիկը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել Ռուսաստանի պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը՝ 500 հազար եվրոյով։
# Էրիկ Վարդանյան, Սոչի