Էրիկսենն առաջին գոլային փոխանցումը կատարեց չարաբաստիկ ուշագնացությունից հետո🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բրենթֆորդը» 2:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։
Լոնդոնյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իվան Թոնին, ով գոլերից մեկը խփեց Քրիստիան Էրիկսենի կատարած փոխանցումից հետո։
Դանիացի կիսապաշտպանն առաջին գոլային փոխանցումը կատարեց Դանիայի հավաքականի կազմում ունեցած չարաբաստիկ ուշագնացությունից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դանիայի հավաքական, Իվան Թոնի, Քրիստիան-Էրիկսեն