Էտո’Օն նշել է, թե ով կարող է փոխարինել Մեսսիին Բարսելոնայում

Էտո’Օն նշել է, թե ով կարող է փոխարինել Մեսսիին Բարսելոնայում

12/01/2021 - 12:22

Կամերունցի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օն, ով ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, նշել է, թե ով կարող է կատալոնական ակումբում փոխարինել Լեո Մեսսիին։

«Ես կարծում եմ՝ Անսու Ֆաթին այն ֆուտբոլիստն է, ով դեպի ապագա է նայում։ Ներկա պահին նա անհավանական խաղ է ցուցադրում, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ակումբը պետք է հոգ տանի նրա մասին և պատրաստի՝ որպես Մսսիին փոխարինողի»,- նախկին ֆուտբոլիստ խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով Sport Bible պարբերականին։

Անսու Ֆաթին «Բարսելոնայի» սան է։ Կատալոնական ակումբի հիմնական կազմում է ելույթ ունենում 2019 թվականից։ Նրա մեկնարկային խաղը «կապտանռնագույնների» կազմում անց է կացրել օգոստոսի 25-ին «Բետիսի» դեմ հանդիպման շրջանակում՝ դառնալով «Բարսելոնայի» վերջին 78 տարիների ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ 6 օր անց՝ «Օսասունայի» դեմ խաղում, նա իր առաջին գոլն է խփել՝ դառնալով կատալոնական ակումբի պատմության շրջանակում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և երրերդը՝ իսպանիայի առաջնության։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր խաղերում Ֆաթին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլայի փոխանցման հեղինակ։ Այժմ նա ապաքինվում է մենիսկի վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023