Էտո’օն ծանր ավտովթարի է ենթարկվել
«Բարսելոնայի», «Ինտերի» և Կամերունի հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո’օն ծանր ավտոթարի ենթարկվել հայրենիքում։ Այդ մասին տեղեկացնում է բրիտանական հեղինակավոր պարբերական BBC-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին հարձակվողը կարիերայի ավարտից ամիսներ անց դարձել է Աֆրիկյան ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ահմադի խորհրդականներից մեկը, այդ պատճառով էլ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է հենց հարազատ աշխարահամասում։
Նոյեմբերի 8-ին Էտո’օ վերադառնալիս է եղել իր ընկերոջ հարսանիքից և ծանր ավտովթարի է ենթարկվել Նկոնգսամբայի մայրուղու վրա, որը գտնվում է Կամերունի խոշորագույն քաղաքաներից մեկում՝ Դուալայում։ Ֆուտբոլիստը բախվել է ինչ-որ ավտոբուսի։
Հայտնի է նաև ճտպ-ի պատճառով նախկին ֆուտբոլիստի մեքենան լրջորեն վնասվել է, իսկ ֆուտբոլիստը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, սակայն նրա վիճակը գնահատվում է կայուն, իսկ կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Հավելենք, որ Սամուել Էտո’օն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2019 թվականի սեմտեբերին։
# Բարսելոնա, Ինտեր, Սամուել-Էտո՛Օ