Էվերտոնը ֆանտաստիկ Comeback-ով հաղթեց Քրիսթալ Փելասին` պահպանելով տեղն ԱՊԼ-ում🎥

Էվերտոնը ֆանտաստիկ Comeback-ով հաղթեց Քրիսթալ Փելասին` պահպանելով տեղն ԱՊԼ-ում🎥

20/05/2022 - 00:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Էվերտոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Առաջին խաղակեսից հետո բավական անսպասելի արդյունք էր գրանցվում, քանի որ «արծիվները» հաղթում 2:0 հաշվով. նախ 21-րդ րոպեին աչքի ընկավ Ժան-Ֆիլիպ Մատետան, ապա 36-րդ րոպեին` Ջորդան Այուն։

Այդուհանդերձ, Ֆրենկ Լեմպարդի թիմը կարողացավ իր մեջ ուժ գտնել և comeback իրագործեց ու ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլև հաղթանակ կորզեց։

«Իրիսների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մայքլ Քինը, Ռիչարլիսոնն ու Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, ով հաղթական գոլը խփեց 85-րդ րոպեին։

Այսպիսով, մերսիսայդյան ակումբը դրամատիկ պայքարում հաղթեց 3:2 հաշվով, վաստակեց 39 միավոր, զբաղեցբում է 16-րդ հորիզոնականն ու վերջին տուրից առաջ պահպանեց տեղը Պրեմիեր լիգայում։

Պատրիկ Վիերայի թիմը, 45 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022