Էնդրիկի սուպեր բենեֆիսը! «Լիոնը» խոշոր հաշվով հաղթել է «Մեցին» 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 19-րդ տուրում «Լիոնը» մրցակցի դաշտում 5:2 հաշվով հաղթել է «Մեցին»։
Հյուրերից փայլել է թիմի նորեկ Էնդրիկը` գրանցելով հեթ-տրիկ։ Բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է վարձավճարով միացել ակումբին, 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։
19-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։
Պաուլու Ֆոնսեկայից մեկական գոլ խփել են նաև Թայլեր Մորթոնն ու Ռուբեն Կլույվերտը։
«Մեցից» աչքի են ընկել Քոֆի Կուաոն և Հաբիբ Դիալոն։
«Լիոնը» 36 միավորով ամրապնդվել է 4-րդ տեղում, «Մեցը» 12 միավորով վերջինն է` 18-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml