Էմպոլին բնավորություն ցույց տվեց, սակայն Նապոլին ապացուցեց իր բարձր կարգը🎥
Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Նապոլին» գոլառատ խաղում (3։2) կարողացավ առավելության հասնել Բ սերիան ներկայացնող «Էմպոլիի» նկատմամբ և դուրս գալ գավաթի քառորդ եզրափակիչ։
Շատերի համար անսպասելիրոեն «Էմպոլին» կարողացավ երկար ժամանակ լուրջ դիմադրություն ցույց տալ ավելի զորեղ մրցակցին։ Հանդիպման 68-րդ րոպեի դրությամբ կողմերը փոխանակվել էին խփած երկուական գնդակով։ Նեապոլիտանական ակումբի կազմից 18-րդ ու 38-րդ րոպեներին աչքի էին ընկել Ջովանի Դի Լորենցոն ու Իրվինգ Լոզանոն․ այդ գոլերին իր դուբլով պատասխանեց «Էմպոլիի» 21-ամյա կիսապաշտպան Նեդիմ Բայրամին։ Շվեյցարացի ֆուտբոլիստը գոլերը խփեց 33 ու 68-րդ րոպեներին։
Ջենարո Գատուզոյի սաները 78-րդ րոպեին, ի վերջո, կարողացան հաղթանակ կորզել, իսկ հաղթական գնդակը գրանցվեց Անդրեա Պետանյայի անվան դիմաց։
Հանդիպման վերջնամասում «Էմպոլիի» ֆուտբոլիստները քիչ էր մնում փրկեին հանդիպումը և տեղափոխեին լրացուցիչ ժամանակ, սակայն «Նապոլին» դիմացավ՝ պահպանելով հաղթական հաշիվը։
# Անդրեա Պետանյա, Էմպոլի, Իտալիայի-Գավաթ, Իրվինգ Լոզանո, Նադիմ Բայրամի, Նապոլի, Ջենարո Գատուզո, ջովանի դե Լորենցո