Էմի Մարտինեսը կարող է տեղափոխվել իտալական գրանդ
Էմի Մարտինեսը կարող է տեղափոխվել իտալական գրանդ
21/01/2026 - 10:26

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիամո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

«Ներաձուրին» կապվել է արգենտինացի դարպասապահի հետ` քննարկելու հավանական տրանսֆերի մանրամասները։

Միլանյան գրանդը Մարտինեսին դիտարկում է որպես Յան Զոմերի փոխարինող։ Շվեյցարացի դարպասապահի պայամնագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Կողմերը նոր համաձայնագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել։

Մարտինեսը կողմ է կարիերան շարունակել «Ինտերում», բայց դրա համար պետք է ֆինանսական փոխզիջման գնա։ 33-ամյա դարպասապահը «Ասթոն Վիլայում» վաստակում է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ «Ինտերը» պատրաստ չէ վճարել նրան այդքան գումար։

Արգենտինացին անգլիական ակումբում հանդես է գալիս 2020թ. սեպտեմբերից, 233 խաղից 76-ում դարպասն անառիկ է պահել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025