Էլինա Ավանեսյանը տևական դադարից հետո վերադարձել է մեծ կորտ
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը տևական դադարից հետո վերադարձել է մեծ կորտ։
23-ամյա թենիսիստուհին Արգենտինայի Տուկուման քաղաքում մասնակցել է WTA-125 կարգի մրցաշարին, որի առաջին փուլում 3-6, 3-6 հաշվով պարտվել է Եկատերինա Գորգոձեին (Վրաստան, 191-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 24 րոպե։
Ավանեսյանը նախորդ անգամ մրցախաղ անցկացրել էր օգոստոսի 27-ին` «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին փուլում պարտվելով (3-6, 4-6) Անաստասիա Զախարովային (Ռուսաստան, 101-րդ ռակետ)։ Նա սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ ժամանակավոր դադարեցրել է կարիերան։
Ավանեսյանն այժմ աշխարհի 119-րդ ռակետն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am