Էզեի ֆանտաստիկ բենեֆիսը. «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Տոտեմհեմին» հյուսիսլոնդոնյան դերբիում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
«Զինագործներից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց թիմի նորեկ Էբերեչի Էզեն` գրանցելով հեթ-տրիկ։ 27-ամյա կիսապաշտպանը կարիերայի առաջին հյուսիս լոնդոնյան դերբիին էր մասնակցում։
Միկել Արտետայի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց Լեանդրո Տրոսարը, իսկ «Տոտենհեմից» դաշտից կենտրոնից մրցակցի դարպասը գրավեց Ռիշարլիսոնը։
«Արսենալը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տոտենհեմը» 18 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml