Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկին ավելացել է 📸
Հեղինակավոր Transfermarkt կայքը հունիսի 4-ին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացումից հետո «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը դարձել է 20 մլն եվրո` ավելանալով ևս 2 միլիոնով։
Սպերցյանը «Կրասնոդարում» իր թիմակից, դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի և «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ դարձել է առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Նրանք նույնպես գնահատվում են 20 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
