Էդուարդ Սպերցյանի «կախած» հարվածով հիասքանչ գոլը Սոչիի դեմ խաղում 🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Սոչիին»։
«Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 52-րդ րոպեին «կախած» հարվածով դարձավ տպավորիչ գոլի հեղինակ` կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում 1-2-րդ հորիզոնականները կիսում է «Սպարտակի» վինգեր Քուինսի Պրոմեիս հետ։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 17 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
«Սոչին», 13 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ, Սոչի