Էդուարդ Սպերցյանի գոլը Կրասնոդարին օգնեց անչափ կարևոր հաղթանակ տանել🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին` 29-րդ տուրում, «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Սոչիի» նկատմամբ։
«Ցլերի» երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 85-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 2:2։
Հայ ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփեց 11-րդ գոլը։
«Կրասնոդարը» հաղթանակ կորզեց 90+1-րդ րոպեին. աչքի ընկավ նիգերիացի հարձակցող Մոզես Կոբնանը։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 53 միավոր և վերջին տուրից առաջ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջնության առաջատարը 56 միավորով Մոսկվայի «Դինամոն» է։ Կողմերը վերջին տուրում «Կրասնոդարի» մարզադաշտում մրցելու են միմյանց դեմ։
51 միավոր ունեցող «Զենիթը» երրորդ տեղում է, որը 29-րդ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և մայիսի 19-ին հյուրընկալվելիս կմրցի «Ախմատի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, Սոչի