Ազարը նիհարել է 4 կիլոգրամ 🎥
«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը վերադարձել է մարզումներին, սակայն առայժմ նա մարզվում է անհատական ծրագրով։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, բելգիացին նիհարել է 4 կիլոգրամ։
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբ տեղափոխվելուց ի վեր նա ստացել է 10 վնասվածք։ Վերջին՝ 10-րդ, վնասվածքը բելգիացին փետրվարի սկզբին է ստացել։ Ավելի վաղ խոսվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա միայն մարտի սկզբին։
Էդեն Ազարը 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ», սակայն մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 35 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Լա-լիգա, Չելսի, Ռեալ Մադրիդ