Ռեալը համոզեց Ազարին չվիրահատվել
Ինչպես վստահեցնում է Marca-ն, «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը չի վիրահատվի։
Մադրիդյան ակումբի բուժանձնակազմը չի հավատում, որ բելգիացու կոճի վիրահատությունը կլուծի նրա առողջական խնդիրները։ «Սերուցքայինների» մեծ թվով բժիշկներ երկարատև խորհրդատվությունից հետո կարողացել են համոզել Ազարին հետ կանգնել վիրահատվելու մտքից։ Մասնագետները կարծում են, որ տվյալ դեպքում լավագույն տարբերակը կոնսերվատիվ բուժումն է։
Ազարը համոզված է, որ հենց կոճի պատճառով նրան հանգիստ չեն տալիս մկանային վնասվածքները։ Ի դեպ, նրա կոճը վիրահատվել է 2020 թվականի մարտին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։
«Ռեալը» խնդրել է ֆուտբոլիստին զինվել համբերությամբ։ Ակումբը պատրաստ է սպասել, քանի որ Ազարին ցանկանում են դանդաղորեն վերադարձնել իր նախկին մարզավիճաիկը։ Հաղորդվում է, որ նա խաղադաշտ դուրս չի գա, քանի դեռ 100%-ով պատրաստ չի լինի։
Դրան հակառակ՝ Բելգիայի հավաքականի մարզչական շտաբը հորդորում էր 30-ամյա ֆուտբոլիստին վիրահատվել, քանի որ ազգային թիմում ցանկանում են Էդենին տեսնել իրենց շարքերում Եվրոպայի առաջնության ժամանակ, որը նախատեսված է անցկացնել այս ամառ։
Ամեն դեպքում, Ազարը հակված է վստահել «արքայական» ակումբի բուժանձնակազմի խորհրդին և որոշեց չվիրահատվել՝ նախընտրելով բուժման կոնսերվատիվ տարբերակը։
«Ռեալում» համոզված են, որ հարձակվողին պետք է ժամանակ տալ, որպեսզի նա վերականգնվի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից, այդ իսկ պատճառով ակումբը չի ցանկանում Ազարի վերականգնման համար ժամկետներ սահմանել։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերի հաշվարկով Ադեն Ազարը խաղադաշտ է դուր եկել ընդամենը 14 անգամ՝ դառնլով 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Էդեն-Ազար, Լա լիգա, Ռեալ Մադրիդ