Ազար. «Վնասվածքներն աշխարհի վերջը չեն․ ես կարող եմ ժամանակ անցկացնել երեխաների հետ»

Ազար. «Վնասվածքներն աշխարհի վերջը չեն․ ես կարող եմ ժամանակ անցկացնել երեխաների հետ»

09/02/2021 - 11:26

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոսել է իր հաճախակի դարձած վնասվածքների մասին․

«Իմ բախտը բերել է, որ ես տանն եմ մնում, երբ վնասվածք եմ ստանում․ ընտանիքս օգնում է ինձ անցնել այդ ամենի միջով։ Վնասվածքներն աշխարհի վերջը չեն, որովհետև ես կարող եմ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Երբ դու վնասվածք ունես և միայնակ ես, շատ դժվար է, սակայն իմ ընտանիքն ինձ աջակցում է։

Երբ դու վնասվածք ունես, կարող ես շատ բաներ անել։ Իհարկե, կարելի է փորձել այնպես անել, որպեսզի արագ ապաքինվես, սակայն վնասվածքները, որոնք ես եմ ստանում, շատ ժամանակ են պահանջում վերականգնվելու համար։

Երբ ես տանն եմ, ես վայելում եմ ժամանակը, որն անց եմ կացնում ընտանիքիս հետ»,- բելգիացու խոսքերն է մեջբերում OnTheFrontFoot պարբերականը։

30-ամյա ֆուտբոլիստին հանգիստ չեն տալիս տարատեսակ վնասվածքները։ «Արքայական» ակումբ տեղափոխվելուց ի վեր նա ստացել է 10 վնասվածք։ Վերջին՝ 10-րդ, վնասվածքը բելգիացին վերջերս է ստացել։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա միայն մարտի սկզբին։

Հավելենք, որ Ազարի ստացած վերջին վնասվածքի ապաքինման ժամկետն էլ հաշվի առնելով՝ նա դրանց ապաքինման վրա ծախսել է 320 օր։ Այդ ընթացքում նա բաց է թողել «Ռեալի» 50 հանդիպում։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ», սակայն մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 35 հանդիպում՝ խփելով 4 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023