Էդեգորը կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակ ունի
«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է SportMediaset-ը, 21-ամյա նորվեգացի կիսապաշտպանին հետևում է «Միլանը», որն արդեն մեկ անգամ փորձել է գնել խաղացողի տրանսֆերը, սակայն չի ստացվել։
Խաղացողի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո, այդ պատճառով միլանյան ակումբը նպատակ ունի խաղացողին վարձակալել՝ անմիջական գնման իրավունքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդեգորը մտնում է «Ռեալի» մարզչական շտաբի ծրագրերում, և ակումբը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հետ վերադարձնել վարձակալությունից։
Նորվեգացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի շրջանակում մասնակցել է 23 հանդիպաման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
# Մարտին-Էդեգոր, Միլան, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ