Աղբյուր․ «ՀՖՖ-ն բանակցում է Լևանտեի հայազգի ֆուտբոլիստի հետ»
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, բացառված չէ, որ մոտ ժամանակներս Հայաստանի հավաքականում կրկին համալրումներ լինեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն բանակցություններ է վարում «Լևանտեի» հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանի հետ։
Եթե կողմերը հասնեն համաձայնության, ապա Սևիկյանը կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական։
Աղբյուր գրում է նաև, որ ՀՖՖ-ն բանակցում է նաև արտերկրում հանդես եկող մի շարք այլ ֆուտբոլիստների հետ։
Նշենք, որ Էդգար Սևիկյանն ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն․ նա ծնունդով Մոսկվայից է և «Լոկոմոտիվի» մարզադպրոցի սան է։
Սևիկյանը 2017 թվականից հանդես է գալիս «Լևանտեի» համակարգում, որի գլխավոր թիմի կազմում արդեն նշել է նորամուտը։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12-րդ տուրի շրջանակում վալենսիական ակումբը սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է «Խետաֆեին», իսկ այդ խաղում հայազգի ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել հանդիպման 83-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Սևիկյան, Լա-լիգա, Լևանտե, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ