Էդգար Բաբայանը տեղափոխվում է լատվիական ակումբ
Ինչպես տեղեկացնում է դանիական Tipsbladet պարբերականը, «Հոբրոյի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը տեղափոխվում է Լատվիան ներկայացնող «Ռիգա» ակումբ։
Vnews.am-ն էլ հայտնում է, որ 25-ամյա հայազգի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ռիգայի» հետ, ինչի մասին պաշտոնապես կտեղեկացվի մոտ օրերս։
Հավելենք, որ «Ռիգան» Լատվիայի բարձրագույն առաջնության վերջին երեք տարիների անփոփոխ չեմպիոնն է։
Էդգար Բաբայանի վերջին ակումբը եղել է դանիական «Հոբրոն», որտեղից հեռացել է սույն թվականի փետրվարի 1-ին։ Բաբայանն այդ ակումբի կազմում հանդես էր գալիս 2017 թվականի հուլիսից, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 111 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
# Էդգար Բաբայան, Հայաստանի-հավաքական, Հոբրո, Ռիգա, տրանսֆերներ