Էդգար Բաբայանը ծանր վնասվածք է ստացել
Դանիական Սուպերլիգայի 9-րդ տուրում «Ռանդերսը» սեփական հարկի տակ մրցեց «Օրհուսի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Տանտերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, սակայն, ցավոք, երկրորդ կեսի մեկնարկում ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Հետագայում «Ռանդերսի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ 27-ամյա ֆուտբոլիստը կտրել է ծնկատակի ջիլը, ինչի հետևանքով սեպտեմբերի 26-ին ենթարկվելու է վիրահատության։
Ակնկալվում է, որ Բաբայանի ապաքինումը կտևի նվազագույնը 6 ամիս։
Հավելենք, որ Էդգար Բաբայանը «Ռանդերսի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 60 խաղում դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռանդերսն» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղից հետո վաստակել է 9 միավոր և 12 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի Սուպերլիգա, Էդգար Բաբայան, Հայաստանի-հավաքական, Ռանդերս