Զոմերը Բունդեսլիգայի մեկ խաղում կատարած սեյվերի քանակով ռեկորդ է սահմանել
Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ մրեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Յան Զոմերը, ով կատարեց ոչ ավել, ոչ պակաս 19 սեյվ։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Բունդեսլիգայի մեկ հանդիպման ընթացքում կատարած սեյվերի քանակով շվեյցարացի դարպասապահը նոր ռեկորդ է սահմանել։
Զոմերը գերազանցել է «Հերտայի» նախկին դարպասապահ Ալեքսանդր Շվոլովի ցուցանիշը, ով 2022 թ. հունվարի 23-ին «Բավարիայի» դեմ կայացած խաղում (1:4) կատարել է 14 սեյվ։
Հավելենք, որ Յան Զոմերը «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից` անցկացրած 328 խաղում 87 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Յան Զոմեր