Զոհրապ Եգանյան. Շատ լուրջ ընկերություններ արդեն բանակցում են ՀՖՖ-ի հետ

Զոհրապ Եգանյան. Շատ լուրջ ընկերություններ արդեն բանակցում են ՀՖՖ-ի հետ

08/04/2019 - 17:29

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Հայտարարությունում գրված է. «Ուրեմն հայկական ֆուտբոլային կյանքն այս տարի շատ ակտիվ է լինելու ու ոչ միայն շնորհիվ այն բանի, որ օրերը տաքանալու հետ մեկտեղ մեկնարկում են ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման շինարարական աշխատանքներ մարզերում, կամ որ ամռանը Երևանը դառնում է ֆուտբոլային Եվրոպայի մայրաքաղաքը, քանզի այստեղ անցկացվելու են Եվրոպայի 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը, այլ լուրջ համալրումներ են սպասվում ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1–ին խմբում ու ամենակարևորն այն է, որ թիմերի մեծ մասը ներկայացնում են մարզերը: Սա իսկապես լրջագույն ձեռքբերում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու գործում: Երևանից դուրս բոլոր մարզերում ծնողները պետք է հնարավորությւոն ունենան իրենց երեխաներին տանել մարզադաշտ:
Թերևս սրա շնորհիվ է, որ շատ լուրջ ընկերություններ արդեն իսկ բանակցում են ֆեդերացիայի հետ հայկական ֆուտբոլի գլխավոր հովանավորը կամ գործընկերը դառնալու բարձր տիտղոսն ունենալու համար: Ամեն բան լավ է լինելու, առավել մանրամասն կտեղեկացնենք շուտով»:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022