Զլատանը գերազանցել է 78 տարվա վաղեմության ռեկորդ

Զլատանը գերազանցել է 78 տարվա վաղեմության ռեկորդ

23/11/2020 - 11:00

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության է հասել «Նապոլիի» նկատմամբ:

Միլանյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, շվեդ հարձակվողը դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, ով Ա սերիայի շրջանակում մեկնարկային 8 խաղում դարձել է նվազագույնը 10 գոլի հեղինակ: Իբրահիմովիչը գերազանցել է «Լացիոյի» լեգենդար հարձակվող Սիլվիո Պիոլայի ռեկորդային ցուցանիշը, ով 1942/43 մրցաշրջանի մեկնարկային 8 խաղերում դարձել էր 11 գոլի հեղինակ, սակայն այդ ժամանակ նա 29 տարեկան էր։

Հավելենք, որ Սիլվիո Պիոլան Ա սերիայի պատմության լավագույն ռմբարկուն է, ով 537 խաղում դարձել է 274 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023