Զինեդին Զիդանը չի բացառել, որ կարող է հեռանալ Ռեալից

Զինեդին Զիդանը չի բացառել, որ կարող է հեռանալ Ռեալից

08/03/2020 - 16:26

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր ապագայի մասին․

«Ես արդեն բազմիցս նշել եմ, որ երջանիկ եմ Մադրիդում։ Ինձ հետ ոչ ոք չի կապվել և ոչինչ չգիտեմ այդ մասին։ Շատ բան է խոսվում ակումբի սահմաններից դուրս։

Մարզիչներ մոտ որևէ երաշխիք չի կարող լինել ապագայի վերաբերյալ։ Կարևոր է կենտրոնանալ ամենօրյա աշխատանքի վրա։ Ես զգում եմ ակումբի աջակցությունը։ Այժմ ես «Ռեալի» մարզիչն եմ, սակայն վաղը կարող է ամեն ինչ փոխվել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ տեղեկատվություն տարածվեց, որ «Յուվենտուսը» պատրաստ է Զիդանին առաջարկել տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023