Զիդան. Բենզեման ինձ համար աշխարհի լավագույն հարձակվողն է

Զիդան. Բենզեման ինձ համար աշխարհի լավագույն հարձակվողն է

23/04/2019 - 15:12

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղը:

«Ես գիտեմ, թե ինչպիսի խաղացող է Կարիմը և նրա թիմակիցները գիտեն ամեն ինչ նրա խաղաոճի մասին և այն բանի, թե ինչպես նա կարող է օգնել թիմին:

Նա խփել է անհավանական քանակությամբ գոլեր, դա ճիշտ է, ես շատ ուրախ եմ նրա համար: Բայց ես զարմացած չեմ այն բանից, թե ինչ է անում նա:

Ինձ համար նա աշխարհի լավագույն հարձակվողն է, բայց բոլոր իրենց կարծիքն ունեն լավագույնների հարցում»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023