Զիդանի որդին հրաժարվել է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ Լուկա Զիդանը, հրաժարվել է հանդես գալ Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ ընտրելով իր պատկմական հայրենիքի՝ Ալժիրի հավաքականը։
21-ամյա դարպասապահը նախկինում հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային հավաքականների կազմում, սակայն, ինչպես տեղեկացնում է Marca-ն, հղում կատարելով ալժիրական Echouruk պարբերականին, Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադիին հաջողվել ֆուտբոլիստին հանդես գալ իր նախնիների հավաքականի կազմում։
Նշվում է, որ մարզչը խաղացողին համոզել էր դեռևս կորոնավիրուսի համաճարակից առաջ և սպասվում է, որ նա հավաքականի կազմում իր նորամուտը կնշի այս տարվա աշնանը։
Հիշեցնենք, որ Զիդանն ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Սեգունդան ներկայացնող «Ռասինգի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 29 հանդիպման՝ բաց թողնելով 37 գնդակ, 6 հանդիպում էլ դարպասը պահել է անառիկ։ Նշենք, որ խաղացողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»:
# Զինեդին-Զիդան, Լուկա Զիդան, Ռասինգ, Ռեալ Մադրիդ, Սեգուն