Զիդանին տուգանք է սպառնում

Զիդանին տուգանք է սպառնում

25/05/2020 - 12:07

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Մադրիդում խախտել է ինքնամեկուսացման կանոնները։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, 47-ամյա մասնագետը մայրաքաղաքից մեկնել է իր ամառանոց, որը գտնվում է Մադրիդի արվարձանային գյուղերից մեկում։ Այդ ամառանոցը Զիդանը ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ։

Եթե ոստիկանությանը հաջողվի ապացուցել Զիդանի մեղավորությունը, ապա նա ստիպված կլինի վճարել 1500 եվրո տուգանք։ Նշվում է, որ Մադրիդի տարածքը լքել չի թույլատրվում, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխարգելվի։ Քաղաքից ելումուտն իրականացվում է միայն խիստ բացառությունների դեպքում, երբ առաջին անհրաժեշտության և կարևորության գործ են ունենում մարդիկ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023