Զիդանը հաջորդ ամռանը, հնարավոր է, գլխավորի եվրոպական գրանդներից մեկը
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հնարավոր է, 2022 թ. ամռանը լքի «գործազուրկների ակումբը»։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոն, ֆրանսիացի մասնագետը, հնարավոր է, գլխավորի ՊՍԺ-ն։
«Ընկերներ, ի՞նչ եք դուք սպասում, որպեսզի ես հայտարարեմ այն մասին, որ Զիդանը գլխավորել է ՊՍԺ-ն։ Դա 2022-ի հունիսից շուտ տեղի չի ունենա, սակայն ես չեմ ժխտում ու չեմ բացառում, որ Զիդանը կաշխատի ՊՍԺ-ում»,- նշել է Ռիոլոն։
Հատկանշական է` դեռևս վերջնական որոշված չէ, որ Զիդանը գլխավորելու է ՊՍԺ-ն, սակայն ակումբի ներսում այս տարբերակը հաճախ է քննարկվում. «Պարի Սեն-Ժերմենի» ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Հաղորդվում է, որ «Փարիզի» ղեկավարները դիտարկում են նաև Դիդիե Դեշամի թեկնածությունը, ով ներկայումս գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, Զինեդին-Զիդան, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆրանսիայի հավաքական