Զիդանը կարիերայի շարունակության երկու տարբերակ է դիտարկում
Ինչպես գիտեք, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, այժմ ֆրանսիացի մասնագետը կարիերայի շարունակության երկու տարբերակ է դիտարկում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանն Եվրո-2020-ից հետո սպասելու է այն հնարավորությանը, որ գլխավորի Ֆրանսիայի հավաքականը, որը ներկա մահին մարզում է Դիդիե Դեշամը։
Հաղորդվում է նաև, որ «Տոտենհեմը» կփորձի կապվել 48-ամյա մասնագետի կամ նրա շրջապատի հետ՝ պարզելու, թե ինչ ծրագրեր ունի նա և արդյո՞ք պատրաստ է գլխավորել լոնդոնյան ակումբը։
Սակայն, «Տոտենհեմի» համար ներկա պահին առավել հարմար տարբերակ է Անտոնիո Կոնտեն, ով վերջերս է հեռացել «Ինտերից»։ Նշում է, որ «խթանները» իտալացի մասնագետին պատրաստ են տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ վճարել։
# Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, Ֆրանսիայի հավաքական