Զալցբուրգը պատմություն կերտեց` դառնալով առաջին ավստրիական ակումբը, որը նվաճել է ՉԼ փլեյ-օֆֆ-ի ուղեգիր

Զալցբուրգը պատմություն կերտեց` դառնալով առաջին ավստրիական ակումբը, որը նվաճել է ՉԼ փլեյ-օֆֆ-ի ուղեգիր

09/12/2021 - 11:58

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում«Զալցբուրգը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

Այդ հաղթանակի շնորհիվ «Զալցբուրգը» G խմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի Twitter-ի պաշտոնական էջը, «Զալցբուրգը» դարձել է առաջին ավստրիական թիմը, որ նվաճել է ՉԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022