Երկրպագուների մեծ մասը կողմ են, որ ԱԱ-ն ավելի հաճախ անցկացվի

Երկրպագուների մեծ մասը կողմ են, որ ԱԱ-ն ավելի հաճախ անցկացվի

16/09/2021 - 19:14

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ երկրպագուները կողմ են ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավելի հաճախ անցկացնելու գաղափարին

New York Times-ի լրագրող Տարիք Պանջան հրապարակել է ՖԻՖԱ-ի մամուլի հաղորդագրությունն այն մասին, որ երկրպագուները կցանկանային ավելի հաճախ վայելեին աշխարհի առաջնության հանդիպումները։

Այդ հաղորդագրությունում նշվում է, որ շուկայի հետազոտությամբ և տվյալների վերլուծությամբ զբաղվող բրիտանական YouGov ընկերության կողմից հուլիսին անցկացված հարցմանը մասնակցած 23 հազար մարդուց 15 հազարը նշել են, որ հետաքրքրված են ֆուտբոլով` մասնավորապես աշխարհի առաջնությունով։

ՖԻՖԱ-ն, հիմնվելով հարցման նախնական արդյունքների վրա, հաղորդում է, որ երկրպագուների մեծամասնությունը ցանկանում են աշխարհի առաջնությունն անցկացվի ավելի հաճախ։ Այդ մեծամասմության մեծ մասն էլ կողմ են, որ ԱԱ-ն անցկացվի յուրաքանչյուր երկու տարին մեկ։

Բացի դրանից, հաղորդվում է, որ տարիքով երիտասարդ մարդիկ ավելի շատ են կողմ այդ փոփոխություններին, քան միջահասակները։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի Զարգացման բաժնի տնօրեն Արսեն Վենգերն առաջ է քաշել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor