Եվրո-2026. Հայաստանի հավաքականը մրցակիցը քառորդ եզրափակիչում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում հունվարի 31-ին կհանդիպի Խորվաթիայի թիմին։
Խորվաթները մրցաշարի վերջին` երրորդ տուրում 4:1 հաշվով հաղթեցին Լատվիային ու 5 միավորով A խմբում զբաղեցրին երկրորդ տեղը։
Մարինկո Մավրովիչի գլխավորած թիմը նախորդ տուրերում նույն հաշվով (2:2) ոչ-ոքի էր գրանցել Ֆրանսիայի ու Վրաստանի հավաքականների հետ։
Խորվաթիայի հավաքականն ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ Հայաստանի հավաքականը` 13-րդ։
A խումբը 7 միավորով հաղթեց Ֆրանսիայի ազգային հավաքականը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը B խմբում արդեն ապահովել է առաջին տեղը։
Հայ ֆուտզալիստները երրորդ տուրում հունվարի 28-ին կհանդիպեն Լիտվայի թիմին, մեկնարկը` ժամը 22:30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, ֆուտզալ, Ֆուտզալի Խորվաթիայի հավաքական