Եվրո-2026. Հայաստանի հավաքականը կանցկացնի քառորդ եզրափակիչի հանդիպումը 📸
Եվրո-2026. Հայաստանի հավաքականը կանցկացնի քառորդ եզրափակիչի հանդիպումը 📸
31/01/2026 - 11:45

Ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում հունվարի 31-ին կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը։

Մրցաշարին պատմության մեջ առաջին անգամ մասնակցող Հայաստանի ազգային հավաքականը Կաունասի «Ժալգիրիո Արենա» մարզահամալիրում կմրցի Խորվաթիայի թիմի դեմ։

Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:00-ին ու կլինի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 7 միավորով B խմբում առաջին տեղն է զբաղեցրել` հաղթելով Ուկրաինային (2:1) և Չեխիային (5:4), ոչ-ոքի գրանցելով Լիտվայի (3:3) հետ։

Խորվաթները 5 միավորով A խմբում երկրորդն էին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025