Եվրո-2024. Ֆրանսիան չկարողացավ կոտրել Լեհաստանի դիմադրությունը 🎥
Եվրո-2024-ի D խմբի երրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը Դորտմունդում մրցեց Լեհաստանի դեմ։
«Եռագույնները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն, իսկ լեհերի պատասխան գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Երկու գոլն էլ գրանցվեց 11-մետրանոցից։
Նշենք, որ Մբապեն Եվրոպայի առաջնություններում խփեց առաջին գոլը։
D խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Ավստրիա – 6 միավոր
- Ֆրանսիա – 5
- Նիդերլանդներ – 4
- Լեհաստան – 1
Այսպիսով, Ավստրիայի հավաքականը հաղթեց խումբը։ Ֆրանսիան ու Նիդերլանդները նույնպես պայքարը շարունակելու են 1/8 եզրափակիչում։ Լեհաստանը հավաքում է ճամպրուկները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Լեհաստանի հավաքական, Կիլիան-Մբապե, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆրանսիայի հավաքական