Եվրո-2024. Ռումինիան, Բելգիան, Սլովակիան փլեյ-օֆֆ-ում են, Ուկրաինան դուրս մնաց 🎥
Եվրո-2024-ում պայքարն ավարտեցին նաև E խմբի հավաքականները։
Վերջին` երրորդ տուրի արդյունքներով մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս եկան Ռումինիայի, Բելգիայի ու Սլովակիայի հավաքականները։
Վերջին խաղում Ռումինիայի հավաքակամը մրցեց Սլովակիայի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Օնդրեյ Դուդան, որին մրցակիցը 36-րդ րոպեին պատասխանեց Ռազվան Մարինի դիպուկ իրացրած 11-մետրանոցով։
Խմբի մյուս խաղում Ուկրաինան ու Բելգիան գոլեր չփխեցին` 0:0։
E խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Ռումինիա – 4 միավոր
- Բելգիա – 4
- Սլովակիա – 4
- Ուկրաինա -4
Լրացուցիչ ցուցանիշներով խմբում հաղթեց Ռումինիան, Բելգիան պայքարը կշարունակի երկրորդ տեղով։ Սլովակիան լինելու է երրորդ տեղը զբաղեցրած լագագույն չորս թիմերի շարքում, իսկ Ուկրաինան լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am