Եվրո-2022. Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին` նվաճելով որակավորման էլիտ ռաունդի ուղեգիր🎥

Եվրո-2022. Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին` նվաճելով որակավորման էլիտ ռաունդի ուղեգիր🎥

16/11/2021 - 16:59

Եվրո-2022-ի որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը 11-րդ խմբի շրջանակում մրցեց Ջիբրալթարի իրենց տարեկիցների ընտրանու դեմ։

Մեր ընտրանին 5-րդ րոպեին Գոռ Առաքելյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Շոտլանդիա Մ-19 1:1 Խորվաթիա Մ-19

11-րդ խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Խորվաթիա Մ-19 – 7 միավոր
  2. Հայաստան Մ-19 – 6 միավոր
  3. Շոտլանդիա Մ-19 – 4 միավոր
  4. Ջիբրալթար Մ-19 – 0 միավոր

Այսպիսով, Հայաստանի ու Խորվաթիայի Մ-19 հավաքականները պայքարը կշարունակեն որակավորման էլիտ ռաունդում։

Հավելենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ է դուրս եկել  Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022