Եվրո-2020 . 1/8 եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների
Հունիսի 29-ին ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ փուլը, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական էջում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ հատվածի լավագույն ֆուտբոլիստին։
Քվեարկության ընթացքը բավական թեժ է անցել։ Պայքարը հիմնականում ծավալվել է երեք ֆուտբոլիստների միջև` Կարիմ Բենզեմայի (Ֆրանսիա), Հարիս Սեֆերովիչի և Յան Զոմերի միջև (երկուսն էլ` Շվեյցարիա)։
Վճռորոշ են դարձել ընդամենը հաշված ձայները, ինչի արդյունքում 1/8 եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «եռագույնների» հարձակվով Կարիմ Բենզեման, ով Շվեյցարիայի դեմ թրիլլերային սցենարով ընթացած խաղում դարձել է դուբլի հեղինակ, որը, սակայն, բավարար չեղավ, որպեսզի Ֆրանսիայի հավաքականը նվաճի հաջորդ փուլի ուղեգիր։
Բենզեման 34 քվե կամ ձայների 26%-ը` դառնալով հաղթող։
33-ամյա հարձակվողին շատ քիչ զիջել է Ֆրանսիա 3:3 (11 մ – 4:5) Շվեյցարիա հանդիպման ևս մեկ հերոս Յան Զոմերը (24% կամ 31 ձայն)։ Շվեյցարացիների դարպասպահն այդ խաղում կատարել է 5 սեյվ, իսկ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղեց Կիլիան Մբապեի վճռորոշ հարվածը։
Քվեարկության արդյունքով 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Շվեյցսրիայի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Հարիս Սեֆերովիչը (18%), ով Ֆրանսիայի դարպասն ուղարկել էր երկու գնդակ։
Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.
4. Կասպեր Դոլբերգ (Դանիա, 8%)
5. Տիբո Կուրտուա (Բելգիա, 7%)
6. Ռահիմ Սթերլինգ (Անգլիա, 5%)
7-8. Ֆերրան Տորես (Իսպանիա, 4%)
7-8. Ալեքսանդր Զինչենկո (Ուկրաինա,4%)
9. Միսլավ Օրշիչ (Խորվաթիա, 3%)
10. Տոմաշ Հոլեշ (Չեխիա, 1%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
# Interfootball, Telegram, Ալեքսանդր Զինչենկո, Անգլիայի հավաքական, Բելգիայի հավաքական, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Իսպանիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Կասպեր-Դոլբերգ, Կարիմ-Բենզեմա, Հարիս Սեֆերովիչ, Միսլավ Օրշիչ, Յան Զոմեր, Շվեյցարիայի հավաքական, Ուկրաինայի հավաքական, Չեխիայի հավաքական, Ռահիմ-Սթերլինգ, Տիբո-Կուրտուա, Տոմաշ Հոլեշ, Ֆերրան Տոռես, Ֆրանսիայի հավաքական