Աղբյուր․ «Եվրո-2020-ն ընդունող քաղաքների շարքում փոփոխություն է տեղի ունեցել»
Ինչպես տեղեկացնում է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ և ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնիև Բոնիեկը , Եվրո-2020 -ն ընդունող քաղաքաների նախնական շարքում փոփոխություն է տեղի ունեցել։ Այդ մասին Բոնիեկը տեղեկացրել է Twitter-ի իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դուբլինն ու Բիբլաոն դուրս են եկել ընդունող քաղաքների շարքից։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև անգլիացի լրագրող Տարիք Տանջան։
Այդ քաղաքների փոխարեն հանդիպումներ կընդունի Սևիլիան, իսկ Սանկտ Պետերբուրգում էլ նախատեսվածից ավելի շատ հանդիպումներ կանցկացվեն։
Դուբլինում նախատեսված բոլոր 3 հադիպումները (Լեհաստան – Սլովակիա (հունիսի 14), Շվեդիա – Սլովակիա (հունիսի 18), Շվեդիա – Լեհաստան (հունիսի23)) կտեղափոխվեն Պետերբուրգ։
Բացի այդ հանդիպումներից, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կանցկացվեն նաև Բելգիա – Ռուսաստան (հունիսի 12), Ֆինլանդիա – Ռուսաստան (հունիսի 16), Ֆինլանդիա – Բելգիա (հունիսի 21), ինչպես նաև հուլիսի 2-ին նախատեսված քառորդ եզրափակչի մեկ հանդիպում։
Ենթադրաբար Բիլբաոյում նախատեսված բոլոր 4 հանդիպումները (Իսպանիա – Շվեդիա (հունիսի 14), Իսպանիա – Լեհաստան (հունիսի 19), Սլովակիա – Իսպանիա (հունիսի 23), 1/8 եզրափակչի մեկ հանդիպում (հունիսի 27)) կտեղափոխվեն Սևիլիա։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար դեռևս 2020 թ․ ամռանը, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն հետաձգվեց մեկ տարով։ Մրցաշարը կկայանա 2021 թվականի հունիսի 11-հուլիսի 11-ը։ Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 12 տարբեր քաղաքներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Զբիգնիև Բոնիեկ, Լեհաստանի ֆուտբոլային միություն, ՈւԵՖԱ