Եվրո-2020 . մանկական խաղերն ավարտվեցին կամ կյանքի ու մահվան սահմանաբաժանին
Եվրոպայում մանկական խաղերը վերջացան․ սկսվում է լինելու- չլինելու խնդիրը, ու եթե Վիլիամ Շեքսպիրի հայտնի հերոսն այս հարցադրումը անում էր, որպեսզի պարզեր ինքը իր համար, թե որն է հոգեպես ավելի ազնիվ, ապա Եվրո-2020-ի մրցաշարում նույն հարցադրումը լավագույնին որոշելու համար է։
Խմբային փուլը նույնիսկ կատարյալ հաղթահարած հավաքականին համար ոչինչ երաշխավորված չէ։ Նման մեծ մրցաշարերում հաճախ հաղթող է դառնում այն թիմը, որն ավելի զուսպ ու գուշավոր է։
Այժմ մի լուսանկար կտեղադրենք, որտեղ վերջին տասնութ տարիների Եվրոպայի և աշխարհի առաջնությանների հաղթողների ցուցանիշներն են խմբային փուլում։
Նշված է մրցաշարի տարեթիվը, հաղթողը, այնուհետև խմբային փուլում արձանագրված խաղ/հաղթանակ/ոչ-ոքի/պարտություն/գնդկաները/գնդկաների տարբերությունը և միավորները։
Ինչպես տեսնում եք, շատ քիչ թիմեր են խմբային փուլում վաստակել ինը միավոր, իսկ չեմպիոնական խաղ հենց սկզբից ցուցադրել են 2002-ի Բրազիլիայի և 2008-ի Իսպանիայի հավաքականները։
Օրինակ, 2018-ի Ֆրանսիան եղել է գլխավոր հավակնորդների ցանկում, բայց հենց սկզբից նա շատ զգուշավոր ֆուտբոլ էր խաղում։ Ցանկանում ենք` եմ հստակ լինի․ այսինքն, թիմը այնպիսի ֆուտբոլ է խաղում հենց խմբային փուլում, որ խաղի շնորհիվ նրան համարում են հաաղթողի հավակնորդ, իսկ 2018 թ. Ֆրանսիան ավելի շատ անուններով էր հավակնորդ, ոչ թե խաղով։
Այս վիճակագրական տվյալը ավելին քան խոսում է, որ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչից սկսած, ամեն ինչ հնարավոր է, քանի որ մեկ խաղից բաղկացած հանդիպումներում սխալվելու իրավունք չի մնում։
Այժմ խոսենք Եվրո-2020-ի հունիսի 26-ին նախատեսված հանդիպումների մասին։ Նախ Ամստերդամում կմրցեն Ուելսն ու Դանիան, ապա Լոնդոնում
` Իտալիան ու Ավստրիան։
Ուելս – Դանիա
Դանիայի հավաքականը այս մրցաշարում բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերեց հմայիչ, ուղղահայաց ֆուտբոլի շնորհիվ։ Այս թիմը իսկական դրամայի միջով անցավ խմբային փուլի հենց առաջին խաղում, երբ Քրիստիան Էրիկսենը անհանգստացրեց բոլորիս։ Բայց այդ ամենից Կասպեր Հյումլանի թիմը դուրս եկավ, ինչպես դա կանեին իսկական վիկինգները։
Դանիայի հավաքականը գլխավոր գրավականը պրեսինգն է և տակտիկապես խոհեմությունը։ Բոլորը հիացած են երիտասարդ Միկկել Դամսգորով, բայց Հյումլանի թիմի սիրտը Պիեր-Էմիլ Հոյբերգն է։
«Վիկինգները» մրցաշարը մեկնարկեցին 4-3-3 տակտիկական դասավորությմաբ, բայց հաջորդ երկու հանդիպումները անցկացրին 3-4-3-ով, որը տարբեր կայքերում պատկերվում է որպես 3-4-2-1։ Առանց Պիեր-Էմիլ Հոյբերգի` նման ձևափոխումը ուղղակի անհնար կլիներ. նա է այդ ճկունության գլխավոր գրավականը, քանի որ կենտրոնում հրաշալի է կարդում խաղը։
Ահա դանիացու սենսորային քարտեզը․ այստեղ պատկերված է բոլոր այն հատվածները, որտեղ նա հպվել է գնդակին
Խաղին ավելի ներգրավված ֆուտբոլիստ Հյումլանի թիմում պարզապես չկա։ Կախված մրցակցի դասավորությունից` դանիացիների «23» համարը ցանկացած հսկողության ներքո կարող է մրցակցին թողնել կիսադիրքում, ինչպես Բելգիայի դեմ խաղում, երբ Յուրի Տիլեմանսը ուղղակի տանջվում էր անարոշությունից։
Ուելսը խաղում է 4-2-3-1 դասավորությամբ։ Ռոբերտ Փեյջի թիմը գլխավոր զենքը Գարեթ Բեյլը և Աարոն Ռեմզին են։ Այս թիմի խնդիրը տակտիկակապես ճկուն չլինելն է, այն հատկապես կարևոր է Դանիայի պես թիմի դեմ խաղում։
Եթե մենք առանձնացնենք Ռեմզիին և Բեյլին այս թիմից այն կլինի դասական բրիտանական հավաքական։ Սա Ուելսի «10» համարի սենսորային քարտեզն է Թուքիայի դեմ խաղում․ Ռոբերտ Փեյջը նրան տվել էր ազատություն, և դրանից Ռեմզին հրաշալի էր օգտվում։
Իտալիա – Ավստրիա
Իտալիայի ազգային թիմը խմբային փուլում հարյուր տոկոսանոց արդյունք գրանցեց։ Երեք հանդիպումներից ինը միավոր և ոչ մի բաց թողված գնդակ։ Այս վիճակագրությունը, իհարկ,ե աչք է շոյում, բայց այս ամենը պահանջում է ավելի խորը վերլուծել, քան գրանցված երեք չոր հաշվով հաղթանակները։
Ռոբերտո Մանչինին հիանալի թիմ է ստեղծել` 4-3-3 բազային դասավորությամբ, որը վերածվում է 3-4-1-2 -ի, երբ Լեոնարդո Սպինացոլան առաջ է շարժվում ձախ եզրով, իսկ Լորենցո Ինսինյեն խաղում է ավելի շատ կենտրոնում կամ կիսաեզրում։ Աջ կողմում կիսապաշտպան Դոմենկիո Բերարդին մնում է իր դիրքում՝ ձգելով մրցակցի պաշտպանական գիծը, իսկ Նիկոլո Բարելլխան կատարում է Ինսինյեի նույն գործողությունը խ հակառակ կողմում։
Այս Իտալիան տարբերվում է նախորդ տարիների Իտալիաներից․ Ռոբերտո Մանչինիի գլխավոր ուժը հարձակման ժամանակ նրա ճկունությունն է։ Պաշտպանվելիս «սկուադրա աջուրան» գործում է բավական կոմպակտ․ այստեղ գնդակի խաղարկման հատվածում Իտալայի ութ ֆուտբոլիստ կա, այսինքն, խնդիր կա գնդակը անմիջապես վերադարձնել, թույլ չտալ մրցակցին երկար մտածել։
Ռոբերտո Մանչինին միջին գծում ճոխ ընտրության տարբերակներ ունի։ Այստեղ է Ժորժինիոն և Մարկո Վերատտին, բայց դեռ համատեղ խաղալու խնդիրը կա։ Այնպիսի տպավորություն է , որ այս երկու ֆուտբոլիստների միասին խաղալու մարտավարությունը լավ հղկված չէ, ինչը կարող է խնդիրներ առաջացնել։ Ռոբերոտ Մանչինին պետք է նաև ուշադրություն դարձնի պաշտպանությանը․ Ջիորջինո Կիելինինին վնասվածքի հետևանքով հանդիպմանը չի մասնակցելու, իսկ նրան կփոխարինի Ֆրանչեսկո Աչերբին։
Այս ամենին գումարենք մի շատ կարևոր հանգամանք․ Իտալիան այս մրցաշարում չի խաղացել նման պրեսինգ ունեցող թիմի հետ, ինչպիսին ունի Ավստրիան։ Ֆրանկո Ֆոդայի թիմը մեկնարկելով 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ` հոյակապ է անցնում երեք պաշտպաններով դասավորությանը․ այստեղ կարևոր դեր են խաղում Դավիդ Ալաբան, որը առաջ է շարժվում և Մարսել Զաբիթցերը, ով կարողանում է գործել և՛ կենտրոնում, և՛ հենակետային գոտում։ Ֆլորիան Գրիլիչը շատ լավ է կարողանում վարել խաղը խորքից։ Այսինքն այս Ավստրիայի հետ Իտալիան միանշանակ խնդիրներ է ունենալու։
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կխաղա Ռոբերտո Մանչինիի թիմը նման պրեսինգ կիրառող հավաքականի դեմ։
Սրանք հունիսի 26-ին կայանալիք 1/8 եզրափակիչի հանդիպումներն են։ Ամեն օր կլինեն օրվա խաղերի մասին նման նախախաղային, ինչպես նաև ամենահետաքրքիր խաղերի հետխաղյա վերլուծություններ։
Լինելու, կամ չլինելու խնդիրը դրված է։ Սկսվում է տղամարդկանց ժամանակը։
Կարեն Պողոսյան
# Ավստրիայի հավաքական, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Կասպեր Հյուլման, Կարեն Պողոսյան, Ուելսի հավաքական, Ռոբերտ Փեյջ, Ռոբերտո Մանչինի, վերլուծություն, Ֆրանկո Ֆոդա