Եվրո-2020. Թուրքիա – Իտալիա
Վերջապես մեկնարկում է երկար սպասված Եվրո-2020-ը։ Մրցաշարի բացման խաղում Իտալիայի հավաքականը A խմբի շրջանակում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ։
Մրցող կողմերի մարզավիճակները
Իտալիա – 10 խաղ, 8 հաղթանակ, 2 ոչ-ոքի` գոլերի 26:1 հարաբերակցությամբ։ «Սկուադրա աձուրան» վերջին 9 խաղերում ընդհանրապես որևէ գոլ բաց չի թողել։
Հավելենք, որ Ռոբերտո Մանչինիի թիմն արդեն 27 հանդիպում է անպարտելի է։

Թուրքիա – 10 խաղ, 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն` գոլերի 22:15 հարաբերակցությամբ։
Թուրքերն իրենց վերջին 6 խաղերում անպարտելի են` տանելով 4 հաղթանակ։

Հավանական մեկնարկային կազմերը
Թուրքիա
Դարպասապահ – Ուգուրջան Չակիր
Պաշտպաններ – Զեկի Չելիկ, Մերիհ Դեմիրալ, Չագլար Սոյունչու, Ումուտ Մերաշ
Կիսապաշտպաններ – Յուսուֆ Յազիջի, Օզան Թուֆան, Օկայ Յոկուշլու, Հական Չալհանօղլու, Կենան Կարաման
հարձակվող – Բուրակ Յիլմազ

Իտալիա
Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա
Պաշտպաններ – Լեոնարդո Սպինացոլա, Ջորջիո Կիելինի, Լեոնարդո Բոնուչի, Ալեսանդրո Ֆլորենցի
Կիսապաշտպաններ – Ժորժինիո, Նիկոլո Բարելա, Մանուել Լոկատելի
Հարձակվողներ – Լորենցո Ինսինյե, Չիրո Իմոբիլե, Դոմենիկո Բերարդի/Ֆեդերիկո Կիեզա

Դիմակայության պատմությունը
Կողմերը մինչ այս պահն անցկացրել են 10 հանդիպում. Իտալիայի հավաքականն ունի ակնհայտ առավելություն և այդ հանդիպումներից 7-ն ավարտել է իր օգտին, 3 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։
Դիմակայության լավագույն ռմբարկուն Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալբերտո Օրլանդոն է, ով դարձել է 4 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
